Բաժիններ՝

Որքան են ներդրել ԵՏՄ անդամները ՀՀ տնտեսության մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության վերջին նիստում տեղեկացրել է, որ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում՝ արդեն բոլոր ուղղություններով։ Բանից պարզվում է, որ «բոլորի» մեջ չեն մտնում մեր ամենակարևոր տնտեսական գործընկերները՝ ԵՏՄ անդամ երկրները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կազմել է 14.2 մլրդ դրամ, ուղղակի ներդրումներինը՝ 14.4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են, համապատասխանաբար, 38.2 մլրդ դրամ և 48.7 մլրդ դրամ։ Այսինքն, Ռուսաստանից կատարված ընդհանուր ներդրումների հոսքերը կրճատվել են 23.9 մլրդ դրամով (2.7 անգամ), իսկ ուղղակի ներդրումների հոսքերը՝ 34.2 մլրդ դրամով (մոտ 3.4 անգամ)։

Ղազախստանի հետ, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա ընթացքում ներդրումային գործարքներ չենք ունեցել։ Իսկ Բելառուսից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը բացասական է՝ 22 մլն դրամի չփով, իսկ ուղղակի ներդրումների հոսքը՝ 100 հազար դրամի չափով։ Այսինքն՝ տեղի է ունեցել կապիտալի արտահոսք։

Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս