«Ոչ ոք չի կարող հավատալ մի մարդու, որը Լիսկա ունի». Արամ Մանուկյան
«3 օր մնաց Սերժ Սարգսյանի ավանտյուրայի վախճանին»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատագամավոր Արամ Մանուկյանը: Նշենք, որ քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի միասնական ճակատի (ՀԱԿ, ՀԺԿ և «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն) հանրահավաքը: Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նստացույց է անում Ազատության հրապարակում, իսկ այսօր ճակատը մասնակցելու է նաև «Ոչ»-ի հանրահավաքին:
Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանը քաղաքական հնարք կիրառեց, որ իբր Հայաստանում ինքը բարեփոխումներ է իրականցնում. «Այդ հնարքը որը կոչվում է բարեփոխումներ, բացահայտվեց, որ ոչ մի այլ բան չէ, քան Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունն է: Ոչ ոք չի կարող հավատալ մի մարդու, որը Լիսկա ունի, որն իր երկրում անց է կացնում գողերի հավաք՝ սխոդկա: Նրա ամբողջ ելությը ավելի խճճեց՝ ինչ-որ կար, նա ոչ մի բան չներակայցերց մեր երկրի ապագայի և իր կենսագրության հետ կապված: Մենք հիմա լիովին համոզված ենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը միայն և միյան իր իշխանության շարունակությունն է: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանի ավանտյուրան չհասնի հաջողության»: