Բաժիններ՝

«Փառապանծ մարտիկներ» միությունը դատապարտում է Թուրքիայի վարքագիծը

«Փառապանծ ազատամարտիկների» միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ցավում է, որ մինչ օրս Հայաստանի քաղաքական եւ հասարակական էլիտայի կողմից չեն հնչել դատապարտող հայտարարություններ տեռորիստ Թուրքիայի կողմից խոցված ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի, ուղղաթիռի, ռուս օդաչուի և զինվորականի դաժան սպանության փաստի վերաբերյալ, այն էլ այն դեպքում, երբ շուրջ 1 շաբաթ է Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական էլիտան խոսում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք ընդունելու, նաեւ 1921 թվականին Կարսի պայմանագիրը չեղարկելու մասին: Ի դեպ, այդ պայմանագիրը 25 տարին մեկ թարմացվում է Ռուսաստանի կողմից:

Ճիշտ ժամանակն է, որ ընձեռնված այս բացառիկ հնարավորությունը օգտագործվի Հայաստանի իշխանությունների և համայն հայության կողմից:

«Փառապանծ մարտիկներ միությունը» կոչ է անում աշխարհի հայությանը դատապարտել տեռորիստ Թուրքիայի պահվածքը և կանգնել ռուս ժողովրդի կողքին:

«Փառապանծ մարտիկներ միության» հրամանատարական խորհուրդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս