Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի ղեկավարը հնարավոր է համարել 2016թ. աշնանը Թուրքիայի հետ այցագրի չեղյալ հայտարարումը

Եվրամիությունը պատրաստ է որոշակի պայմանների կատարման դեպքում 2016 թվականի աշնանը Թուրքիայի հետ հաստատել առանց այցագրի ռեժիմ: Այս մասին երեկ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո, հայտնում է TRT Turk-ը:

«Այցագրային ազատականացումը կապված է ռեադմիսիայի հետ: Եթե բոլոր պահանջները կատարվեն, համաձայնությունը ձեռք կբերվի 2016թ. աշնանը»,- հայտարարել է Յունկերը:
Նա նաև նշել է, որ մոտակա շաբաթներից կսկսվի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների նոր փուլը, հայտնում է TASS-ը:

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունները «պետք է ավելի լայն ընկալվեն, քան միգրացիոն ճգնաժամի շուրջ համագործակցությունն է»:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ հավելել է, թե գագաթաժողովի ժամանակ հաստատվել է Թուրքիային 3 մլրդ եվրոյի օգնության հատկացումը սիրիացի փախստականներին աջակցություն տրամադրելու նպատակով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Անկարային այդ գումարի տրամադրման մանրամասներ չեն քննարկվել:

Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ այցագրի ազատականացման շրջանակում առաջին զեկույցը կհրապարակվի 2016թ. մարտին, իսկ հունիսին Անկարան կսկսի իրականացնել ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, հայտնում է RIA Novosti-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս