Բաժիններ՝

Պան Գի Մունը կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային նվազեցնել լարվածությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «խորը անհանգստություն» է հայտնել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առաջացած լարվածության առնչությամբ՝ կապված Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ, հայտնում է Associated Press-ը:

Պան Գի Մունը կոչ է անում «երկու երկրների ղեկավարներին նվազեցնել լարվածությունը», քանի որ երկուսն էլ պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ:

«Եթե կոալիցիայի գործընկերների մեջ դիտվում են հակասություններ ու լարվածություն, դա օգուտ չի տա ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ջանքերին»,- AP-ն մեջբերում է Պան Գի Մունի խոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս