Բաժիններ՝

Դավութօղլուն քննադատել է ռուսական պատժամիջոցները

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայի դեմ սահմանված ռուսական պատժամիջոցները՝ հայտարարելով, որ Անկարան ռուսական ղեկավարությունից ակնկալում է ավելի «սառնարյուն» գործողություններ, հայտնում է Bloomderg-ը:

«Ռուսաստանը նույնպես ունի տնտեսական հետաքրքրություններ Թուրքիայում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Դավութօղլուի խոսքով՝ իր խնդիրը եղել է նվազեցնել երկու երկրների լարվածությունը ու կանխել այն դեպքերի կրկնությունը, որոնք նման կլինեն թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած «Սու-24»-ի հետ կատարվածին:

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի համար առաջնային էր Ռուսաստանի հետ բաց հաղորդակցությունը, ինչպես նաև Սիրիայում գործողությունների կոորդինացիան: Նրա խոսքով՝ «Սու-24»-ի կործանումը հստակ ցույց է տալիս, որ մեկ օդային տիրույթում երկու առանձին կոալիցիաների օպերացիաները միշտ կարող են հանգեցնել նման պատահարների:

Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին Թուրքիան խոցեց ռուսական «Սու-24»-ը:
Թուրքիան վստահեցնում է, որ ռուսական ինքնաթիռը ներխուժել է իր երկրի օդային տիրույթ, Մոսկվան դա հերքում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս