Բաժիններ՝

Նորք Մարաշի հանցախմբին անդամակցելու համար ձերբակալվել է Հայ կաթողիկե եկեղեցու ծայրագույն վարդապետը. newspress.am

newspress.am-ի փոխանցմամբ՝ Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից մեկը Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանն է:

Նա «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է:

Հայր Անտոն Թութունջյանն ապրում էր 92–ամյա մոր հետ, որին այժմ խնամում են ռադիոկայանի աշխատակիցները: Ինքը` Անտոն Թութունջյանը 71 տարեկան է։

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կեսօրից դռնփակ դատական նիստեր են անցկացվում՝ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող 21 անձանց խափանման միջոցը որոշելու վերաբերյալ: Նրանցից 8-ն արդեն կալանավորված են:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս