«Մենք կշարունակենք խոցել մեր սահմանները խախտողներին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի օդային սահմանները խախտելու դեպքում կլինի նույնպիսի պատասխան, ինչպիսին ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի հետ տեղի ունեցած դեպքն էր:
«Եթե այսօր մեր օդային սահմանների խախտման նման դեպք գրանցվի, մենք ի վիճակի ենք նույնպիսի պատասխան տալ»,- ասել է Էրդողանն այսօր Անկարայում գյուղական ադմինիստրացիաների ղեկավարների նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ ռուսական «Սու-24» ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: Այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից՝ Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Թուրքիան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է իր օդային տիրույթը: Ռուսաստանը պնդում է հակառակը: