Բաժիններ՝

Սիրիայում ոչնչացվել է Բեյրութի ահաբեկչությունների հետ առնչություն ունեցող ահաբեկիչներից մեկը

Սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են զինյալի, որը առնչություն ունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Դրանք խլել էին ավելի քան 40 մարդու կյանք: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Դեռևս տեղեկություն չկա, թե ինչ ահաբեկչական խմբավորման հետ է կապ ունեցել ծայրահեղականը:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, թե ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:

Նոյեմբերի 12-ին երկու պայթյուն էր որոտացել Բեյրութի հարավում՝ Բուրջ-ալ-Բարաջնա շրջանում, որտեղ հիմնականում բնակվում են «Հեզբոլլահ» կուսակցության անդամները: Մոտ 200 մարդ վնասվածք էր ստացել, 41 մարդ զոհվել էր:
Ահաբեկչություններն իրականացրել էին մահապատ ահաբեկիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս