Բաժիններ՝

 ԴԱՀԿ-ն և ՃՈ-ն այսուհետ փաստաթղթաշրջանառությունը կիրականացնեն էլեկտրոնային եղանակով

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը և էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը:

Ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ, ինչն էլ իր հերթին առաջացնում է կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը: Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակը ծառայությունների միջև կապահովվի օպերատիվ աշխատանք, ինչպես նաև կնպաստի ժամանակի և դրամական միջոցների խնայմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս