Բաժիններ՝

Իրանը դատապարտել է Թուրքիայի գործողությունները

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները սխալ են թույլ տվել՝ խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն ավելի շատ սխալվել է ԱՄՆ-ը՝ աջակցելով Թուրքիայի իշխանությունների գործողություններին, հայտնում է Press TV-ն:

«Դա մեծ սխալ էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը այդ գործողությանն ավելի մեծ սխալ էր, որը սրում է կոնֆլիկտը տարածաշրջանում»,- հեռուստաալիքը մեջբերում է Լարիջանիի հայտարարությունը:

Հայտնի է, որ ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ տեղի ունեցած դեպքից հետո ԱՄՆ նախագահը աջակցություն է հայտնել Թուրքիային՝ հայտարարելով, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տիրույթը ու «Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր տարածքն ու օդային տիրույթը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս