Բաժիններ՝

Ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի եկեղեցին խմիչքի նկատմամբ

– Որոշ եկեղեցիներ դեմ են խմիչքին ընդհանրապես, սակայն Աստված չի արգելում չափավոր խմելը: Ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի եկեղեցին խմիչքի նկատմամբ:

– Նախ ասեմ, որ այսպես կոչված եկեղեցիները այդքան էլ չեն համապատասխանում այդ կոչմանը: Աստված մի է և Նրա Եկեղեցին էլ մի է: Եկեղեցուց բացի եկեղեցի չկա, և պատշաճ չէ այլ կազմակերպությանը «եկեղեցի» անվանել: Խոսքը աղանդավորների մասին է, ովքեր չունեն Քրիստոսի Եկեղեցուն հատուկ ոչ մի հատկանիշ, սակայն հանդգնում են իրենց «եկեղեցի» անվանել և Աստծու անունից խորհուրդներ տալ մարդկանց, ինչպիսին խմիչքն արգելելն է ընհանրապես: Սուրբ Պողոս Առաքյալն ասում է. մի արբեցեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով (տես՝ Եփես. 5: 18): Նա չի ասում՝ մի խմեք, այլ ասում է՝ մի արբեք: Դրանք տարբեր բաներ են: Սա նշանակում է, որ Սուրբ Առաքյալը չի արգելում գինի խմելը, այլ չափավորության կոչ է անում: Միանգամայն պարզ է, որ ալկոհոլիզմով տառապող հիվանդներին և նրանց, ովքեր այլ հարցերում էլ չափավոր չեն, հակացուցված է խմելը` բժշկական և հոգևոր նկատառումներով:

Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս