«Հայաստանը հարաբերական ապահով երկիր է»
«Հայաստանը հարաբերական ապահով երկիր է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ ցանցային ահաբեկչությունից ցանկացած պետություն պետք է զգուշավոր լինի:
Ըստ նրա՝ ՌԴ Պետդումա «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու մասին» օրինագծի ներկայացումը Պետդումայի գործն է, բայց ՀՀ-ն ողջունում է դա:
ՌԴ-Թուրքիա հարաբերությունների սրացման վերաբերյալ Շ.Քոչարյանը նշեց, որ քանի որ դա վերաբերում է մի կողմից՝ մեր դաշնակցին, մյուս կողմից՝ մեր հարևանին, մենք պետք է ուշի ուշով հետևենք զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում