«Բոլորը գնում են Գյումրի». «Հայկական Ժամանակ»

Առաջիկա օրերին Գյումրի են այցելելու իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ընդդիմության ներկայացուցիչներ։ Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում է լինելու Սերժ Աարգսյանը։ Սարգսյանի խոսնակը՝ Վլադիմիր Հակոբյանը, մեր զրույցում նշել էր, որ այդ մասին կտրամադրվի պատշաճ ու ժամանակին տեղեկատվություն։ Մինչ դեկտեմբերի 1-ը արդեն այս կիրակի, Գյումրիում հանոահավաքի է պատրաստվում ընդդիմությունը եւ, մասնավորապես, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը։ Այդ մասին մեզ տեղեկացրեց «Նոր Հայաստանին» մաս կազմող «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիի տարածքային կառույցի համակարգող Արամ Հակոբյանը. «Նոյեմբերի 28– ին, ժամը 13:00-ին հանրահավաք ենք անցկացնելու Գյումրիի Թատերական հրապարակում»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ հանրահավաքն անցկացնելու են «ոչ»-ի քարոզչության ու սահմանադրական փոփոխությունների օրակարգով։ Ըստ Հակոբյանի՝ իրենք քաղաքացիներին կոչ են անելու նաեւ միանալ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքին։ «Նոր Հայաստանի» ամբողջ քաղաքական խորհուրդը ժիրայր Սեֆիլյանը, Րաֆֆի Հովհանիսյա նը, Զարուհի Փոստանջյանը, Պետրոս Մակեյանը, Անդրիաս Ղուկասյանը ու մյուսները մասնակցելու են հանրահավաքին, ամբողջ կազմը լինելու է»,– ասաց նա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս