Բաժիններ՝

«Լավ է, որ զինված խումբը վնասազերծվեց, զենքը չկրակեց, արյուն չթափվեց, բայց… ԱԱԾ-ն ընտրովի է գործում»

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ, եկեք արձանագրենք՝ լավ է, որ զինված խումբը վնասազերծվեց, զենքը չկրակեց, արյուն չթափվեց: Ամբողջ էությամբս դեմ եմ ահաբեկչությանը, սակայն ԱԱԾ-ի երեկվա գործողությունը փաստում է, որ ինքը ընտրովի է գործում, որովհետև, ինչպես հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ ակնհայտ դարձավ, ահաբեկիչները ամեն տեղ խոսել են իրենց նպատակների՝ Վազգենին խփելու մասին ԱԱԾ-ի քթի տակ ու ոչ մեկը չի ասել՝ ա՛յ լակոտ, էդ ի՞նչ ես ասում: Երբ այս հարցը ժամանակին տվեցի մի բարձրաստիճան հանրապետականի, ասաց, որ շատերն էին ասում, ո՞ր մեկին բռնեին: Պարզվեց, որ թիրախը միայն Վազգենը չէր, այլ՝ մեր պետականությունը:

Ստացվում է, որ եթե ահաբեկչի նպատակը ձեռնտու է ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն լուռ հետևում է, թե ինչպես է զենք զինամթերքը գնում ԱԺ ու 8 վայրկյանում գլխատում պետությունը, եթե համակարծիք չէ՝ խումբը վնասազերծվում է:

Այո՛, այն ժամանակ էլ, այսօր էլ հասարակության մեջ կան զինված հեղաշրջման կողմնակիցներ, բայց դա հասարակությունն է, որտեղ կարող են լինել նման կարծիքներ, իսկ ԱԱԾ-ն, որպես պետության անվտանգությունն ապահովող պետական մարմին, պարտավոր է բացահայտել ցանկացած ահաբեկչություն, ոչ թե՝ ընտրովի:

Երկրորդ նկատառումս, ո՞վ սկսեց տարածել, թե վնասազերծված ահաբեկչական խմբում սփյուռքահայեր կան, ու անմիջապես դա կապվեց ընդդիմադիր քաղաքական ուժի հետ, հրապարակվեցին անուններ, իսկ ի՞նչ են ասելու, երբ հրապարակվեց պաշտոնական տեղեկատվությունը.

«Հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ»:

Նկատենք շեշտադրումը՝ չաշխատող 19 քաղաքացիներ, այսինքն՝ ԱԱԾ, գործդ շատանում է, որովհետև Հայաստանի քաղաքացիների գործազրկությունն աստղաբաշխական չափերի է հասել և համոզված եմ, որ այս խմբավորումը միակը չէ, իմացե՛ք, ինչպես հայտնի երգում է ասվում, որը դուք էլ եք սիրով լսում, հատկապես Սերժ Թանկյանի կատարմամբ, ԵՐԲ ՉԻ ՄՆՈՒՄ ԴԵՂ ՈՒ ՃԱՐ, ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀՆԱՐ… Ո՛Չ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս