Քննչական գործողություններ Գյումրու Ղորղանյան փողոցում
«Ցայգ» մարզային հեռուստաընկերություն են երեկ ահազանգել քաղաքացիներ ու նշել, որ անհանգստացած են, քանի որ Գյումրու Ղորղանյան փողոցում մեծ թվով ոստիկաններ են հավաքված: Կայքի նկարահանող խումբը գնացել է ահազանգի հետքերով: Տեղում պարզվել է, որ Ղորղանյան 83 շենքի ներսում իրականցվում են քննչական գործություններ` ըստ նախնական տեղեկությունների ոչ թե կառույցի, այլ անձի հետ կապված: Ժամեր շարունակ շենքի դուռը փակ է եղել, ներս ու դուրս են արել միայն ոստիկանները, ոչ պաշտոնական տվյալների համաձայն ներսում են եղել նաև ԱԱԾ աշխատակիցները: Ժամը 19-ի սահմաններում նշված հասցեին է մոտեցել բեռներ տեղափոխող մեքենա` ըստ ամենայնի ներսից իրեր տեղափոխելու համար: