Բաժիններ՝

Արգենտինայի նոր նախագահ կդառնա ընդդիմադիր Մաուրիսիո Մակրին

Արգենտինայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է Մաուրիսիո Մակրին: Իշխող պերոնիստական կուսակցության նախագահ, Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Դանիել Սցիոլին ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո Մակրին ստացել է ձայների 51,5%-ը, Սցիոլին՝ 48,5%-ը:
Բուենոս Այրեսում ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ՝ Մակրին նախ՝ պարել է, ապա շնորհակալություն հայտնել հավաքվածներին իրեն ցուցաբերած աջակցության համար:
«Սա պատմական օր է: Սա դարաշրջանի փոփոխություն է»,- հայտարարել է նա:

Այդկերպ, Արգենտինայում վերջ է դրվել ձախպերոնիստական «Ճակատ հանուն հաղթանակի» կուսակցության 12-ամյա իշխող ժամանակահատվածին:
Մակրին դարձել է 1990-ականներից ի վեր ամենալիբերալ տնտեսական հայացքներն ունեցող նախագահն Արգենտինայում:
Արգենտինայի ներկայիս նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները չէր կարողացել առաջադրվել, քանի որ նախագահել է երկու ժամկետ: Նա աջակցում էր Սցիոլային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս