Հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել
Նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում:
Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են. հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել: