Օլանդը մեկնելու է ՌԴ
Կրեմլից հաստատել են տեղեկությունները, որ նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով ՌԴ է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Газеты.Ru-ի հետ զրույցում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ նախագահներ Օլանդն ու Պուտինը քննարկելու են Սիրիայի ահաբեկիչների դեմ պայքարի վերաբերյալ հարցերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահ Օլանդը նոյեմբերի 24-ին մեկնելու է ԱՄՆ: