Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերը չեն հետաձգվի
ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք բոլոր խաղերը կկայանան նախատեսված օրերին:
Անհանգստության պատճառը նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն էին, որոնց թիրախային կետերից մեկը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի շրջակա տարածությունն էր: Մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ընկերական հանդիպումը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարվեց Բելգիայի և Իսպանիայի ընկերական խաղը Բրյուսելում, ինչպես նաև՝ Գերմանիայի և Հոլանդիայի խաղը՝ Հանովերում:
Սակայն այս գործողությունները չեն խանգարի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերի ընթացքին: Կասկածելի երևույթների նկատվելու դեպքում միայն խաղերը կդադարեցվեն:
Սիրարփի Աղաբաբյան