Մալիում պատանդների մեջ կան ֆրանսիացիներ, թուրքեր և ռուսներ

Մալիի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում վերցված պատանդների շարքում են ֆրանսիացիներ, թուրքեր և ռուսներ: Աֆրիկական Խալեջ լրատվականի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունը քիչ առաջ հաստատել է, որ 6 թուրք կա Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հյուրանոցում: Միևնույն ժամանակ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիան է հաստատել, որ պատանդների շարքում կան ֆրանսիացիներ: Թուրք պաշտոնյաները ոչ մի տեղեկություն չունեն թուրք պատանդների վիճակի մասին:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մոտ կանգնած աղբյուրն ասել է. «Մենք դեռ սպասում ենք ավելի վստահելի տեղեկության, որը հաստատվել է: Ֆրանսիացիներն այնտեղ են: Ֆրանսիայի նախագահը հետևում է իրավիճակի զարգացումներին»:

Ավելի վաղ, տեղեկություն էր տարածվել նաև, որ պատանդ են վերցվել նաև ռուսներ: Սակայն հայտնի չէ, թե պատանդների շարքում կոնկրետ քանի ռուս է հայտնվել:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս