Բաժիններ՝

Մխիթարյանը կտեղափոխվի՞. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «2013 թվականի ամռանը Գերմանիայի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» 3 նոր ֆուտբոլիստներ գնեց՝ Հենրիխ Մխիթարյանին (Հայաստան), Պիեռ Էմերիկ Օթամեյանգին (Գաբոն) եւ Սոկրատիս Պարոաստատարոալոսին (Հունաստան), ընդհանուր առմամբ վճարելով 60 միլիոն եվրո։

Այս 3 ֆուտբոլիստները ներկա­յումս շարունակում են խաղալ դորտմունդյան ակումբի կազմում, ու հետաքրքիր է, որ վերջին ամիս­ների ընթացքում «Բորուսիան» եր­կարաձգեց պայմանագրերը Օբա­մեյանգի եւ Սոկրատիսի հետ, իսկ ահա Մխիթարյանի դեպքում ուժի մեջ է հին պայմանագիրը, որն ավարտվում է 2017 թվականի հու­յսի 30-ին։ Թեեւ հայ ֆուտբոլիս­տի եւ «Բորուսաիայի» միջեւ գործող պայմանագրի ավարտին դեռ 1,5 տարի կա, բայց ֆուտբոլային օրենքների համաձայն՝ արդեն վա­ղուց ժամանակն էր այն երկարաձգելու, եթե, իհարկե, կողմերը նման ցանկություն ունեն։ Նայն Սոկրատիսն ու Օբամեյանգը երկարաձ­գել են իրենց պայմանագրերը 2–ական տարով համապատասխանաբար մինչեւ 2019 եւ 2020 թվականների ամառը։ Իսկ Մխիթարյանը (կամ «Բորուսիան») չի շտա­պում նոր պայմանագիր կնքել։ Այս դեպքում կա հնարավոր 2 տարբե­րակ, 2 լուծում։

«Մխիթարյանը լա­վագույններից մեկն է իր դիրքում։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իր դիրքում խաղա։ Եթե Մեսիին դնենք պաշտպանության կենտրո­նում, ապա նա դժվար թե իի լավա­գույն որակները ցուցադրի», – հայ­տարարել է Ռայոլան։ Ֆուտբոլային այս հայտնի գործակալը երբեւէ հենց այնպես ոչինչ չի ասում եւ Մխիթարյանի մասին նրա հրա­պարակային կարծիքը հաստատապես լուրջ նպատակներ եւ կոնկրետ հասցեատեր ունի։

Կմնա՞ Մխիթարյանը «Բորուսիայում», թե՞ կտեղափոխվի, ամե­նայն հավանականությամբ, ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա ձմ­ռան ամիսնեիի ընթացում։ Ավելաց­նեմ, որ այսօր Գերմանիայի առաջ­նության հերթական տուրում Մխի­թարյանի «Բորուսիան» արտագնա խաղում մրցելու է «Համբուրգի» հետ։ «Շատ ենք տխրել Փարիզում տեղի ունեցածի պատճառով։ Սա­կայն պետք է կենտրոնանանք ֆուտբոլի վրա։ Վերջին շաբաթվա իրադարձությունները չեն անդրա­դարձել թիմի մթնոլորտի վրա։ Կարծում եմ, որ անցկացնում եմ կարիերայիս լավագույն մրցաշր­ջաններից մեկը։ Եվ դա ինձ ուրախացնում է։ Բոլորս կենտրոնացած ենք «Համբուրգի» դեմ առաջիկա հանդիպման վրա։ Մեզ համար դա շատ կարեւոր խաղ է»,– երեկ կայա­ցած նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը։

«Համբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանա­կով 23:30-ին եւ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է «Շանթով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս