ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն առանց ՌԴ օգնության ոչնչի չի հասնի. The Washington Post

Եթե ԱՄՆ-ն ցանկանում է հաղթանակ արձանագրել ԻՊ-ի դեմ պայքարում և հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը, ապա նախագահ Բարաք Օբաման պետք է համագործակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է The Washington Post-ը: Հոդվածի հեղինակի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ առանց ՌԴ աջակցության ԱՄՆ-ն չի կարող լուծել ահաբելչության խնդիրն ու չի կարողանա վերջ դնել Սիրայի քաղաքացիական պատերազմին: Ու թեև ԱՄՆ սենատի բազմաթիվ անդամները չեն ցանկանում գործ ունենալ Պուտինի հետ, ներկա պահին ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները եկել են այն եզրահանգման, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում անհրաժեշտ է ՌԴ-ի հետ համագործակցությունը:

Նշվում է, որ նախքան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ Պուտինի հետ համագործակցությունը քիչ հավանական էր թվում, քանի որ ամերիկացիները նրան ավելի շատ թշնամի, քան դաշնակից էին համարում:

Բայց եթե ԱՄՆ իշխանությունները ցանկանում են, որպեսզի Ասադը հեռանա, և Սիրայում ստեղծվի անցումային կառավարություն, որը պատրաստ կլինի աշխատել Արևմուտքի հետ, ապա պետք է նորովի մոտենան Պուտինի հետ համագործակցությանը:

Հրապարակման հեղինակը հիշեցնում է, Թուրքիայի գագաթաժողովի ժամանակ Պուտինը պաշտպանել է Սիրայում նոր կառավարության ստեղծման առաջարկին: Ավելի ուշ նա հայտարարեց, որ ԻՊ-ի դեմ պայքարում պատրաստ է աջակցել Սիրայի ընդդիմությանը: Եթե Պուտինը պահի իր խոստումը, ապա, ըստ հոդվածի հեղինակի՝  դա շատ բան կփոխի ներկայիս քաղաքականության մեջ:

Նրա կարծիքով՝ հենց նախագահ Պուտինը կարող է համոզել Ասադին հեռանալ իշխանությունից: Հոդվածի հեղինակը կարծում է, որ Ասադի հովանավորը Պուտինն է, ուստի տիրապետում է նրա վրա ճնշում գործադրելու բոլոր մեթոդներին: Բացի այդ, հենց ռուսական բանակն է այս պահին ունի ահաբեկչության դեմ պայքարի հնարավոր բոլոր միջոցները:

Տեսանյութեր

Լրահոս