Ֆրանսիան չի բացառում քիմիական և կենսաբանական զենքի սպառնալիքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/Paris-2.jpg)
Ֆրանսիայի վարչապետ Մաուել Վալսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ իսլամական զինյալների հետ պայքարում Ֆրանսիան կարող է բախվել քիմիական և կենսաբանական զենքի սպառնալիքին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Վալսը մասնավորապես ասել է. «Մենք չպետք է բացառենք ոչինչ: Ես դա ասում եմ ողջ զգուշավորությամբ: Սակայն հաշվի առեք, որ առկա է քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիք: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտակարգ դրությունը Ֆրանսիայում երկարաձգվել է ևս 3 ամսով: