 
                        Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է Օբամեյանգի դիմաց ստանալ 60 մլն եվրո
 
                                    Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադրություն չունի բաց թողնել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Հնարավոր վաճառքի դեպքում «Բորուսիան» հույս ունի հարձակվողի դիմաց ստանալ ոչ պակաս 60 մլն եվրոյից:
Վերջին հանդիպումներում ֆուտբոլիստի խաղին էին հետևում «Բարսելոնայի» սկաուտները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա գաբոնցի ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև լոնդոնյան «Արսենալը» և «ՊՍԺ»-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        