![](/banners/BeFunky-design.jpg)
Քաշքշել է ծանոթուհուն, հափշտակել հեռախոսն ու դիմել փախուստի
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/cec112.jpg)
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, 1968 թ. ծնված Մարինե Մ.-ն ոստիկանության Չարբախի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ Աէրացիա թաղամասի 2/2 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Արամ Հ.-ն քաշքշել է իրեն և բացահայտ հափշտակելով իր բջջային հեռախոսը՝ դիմել փախուստի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, նոյեմբերի 17-ին, ժամը 15.15-ին, Արամ Հ.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Քննությունը շարունակվում է: