Աշխարհը պետք է միանա ԻՊ-ի դեմ պայքարին. ԱՄՆ ՊՆ

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, թե Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ակնհայտ է դարձել, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր պայքարել ահաբեկչության դեմ: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ամբողջ աշխարհը միանա ԻՊ-ի դեմ պայքարին: Նա նշել է, որ զինյալները տարբեր երկրներից մեկնում են Սիրիա և Իրաք, այնուհետև վերադառնում են հայրենիք: Ուստի, ըստ նրա՝ միայն համատեղ ուժերի պարագայում հնարավոր կլինի պայքարել այդ սպառնալիքի դեմ:
«Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը ֆրանսիացիներին միավորեց: Վերջին օրերին ես և իմ ֆրանսիացի գործընկերը մի քանի անգամ քննարկել ենք, թե ինչ կարող ենք անել միասնական ուժերով, ըստ Ռիա Նովոստիի ասել է Քարտերը,- Անհրաժեշտ է, որպեսզի մյուս երկրներն էլ միանան մեզ այս պայքարում: Մենք եվրոպացիների աջակցության կարիքն ունենք: Այդ խնդիրը պետք է լուծվի ամբողջ աշխարհով, որովհետև ահաբեկիչները բոլոր տեղերից մեկնում են Իրաք և Սիրիա, ապա վերադառնում իրենց երկրները»:

ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև հավելել է, թե այն բանից հետո, երբ ԻՊ-ը ցույց տվեց իր իրական դեմքը Փարիզի ահաբեկչության ժամանակ, այդ ուղղությամբ արդեն իսկ առաջընթաց կա:

Տեսանյութեր

Լրահոս