Բաժիններ՝

Իրանը 2016թ. կդառնա տարածաշրջանի տնտեսապես ուժեղ երկրորդ երկիրը

Ըստ Իրանական IRNA լրատվական գործակալության՝ Ֆինանսների միջազգային ինստիտուտի (Institute of International Finance, IIF)՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բաժանմունքի ղեկավար Գարբիս Իրադիանը (Garbis Iradian) կանխատեսմամբ 2016թ. Իրանը կդառնա տարածաշրջանի տնտեսապես ուժեղ երկրորդ երկիրը՝ զիջելով միայն Սաուդյան Արաբիային։ Նման կանխատեսման հիմք է հանդիսացել Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների վերացումը։

Իրանում տնտեսական աճը, ըստ կանխատեսման, կկազմի մոտ 6 տոկոս, որը ևս բավական բարձր ցուցանիշ է Իրանի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի վաղ կանխատեսվում էր, թե 2015թ. Իրանի տնտեսական աճը կազմելու է 1.4 տոկոս։ Ի դեպ, Ֆինանսների միջազգային ինստիտուտը մինչ այդ նաև կանխատեսել էր, որ 2016թ. տարածաշրջանում երրորդ տեղը կզբաղեցնի ԱՄԷ-ն՝ Սաուդյան Արաբիայից ու Իրանից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս