Վահրամ քահանա Մելիքյանը հերքում է
Մայր Աթոռ տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդվածին: Նրա խոսքով՝ հոդվածում ներկայացվող տեղեկատվությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, մասնավորապես վկայակոչվող 17-րդ հոդվածի վերաբերյալ Հայոց Եկեղեցու կեցվածքի և ճեմարանում դրա շուրջ իբրև թե շրջանառվող տեսակետների առնչությամբ չի համապատասխանում իրականությանը: «Նույնը հաստատել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը»,- իր գրառման մեջ նշել է Վահրամ քահանա Մելիքյանը: