Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ դեսպանատանը ասել է, որ արյուն է ուզում թափել. Բադեյան (Տեսանյութ). aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարել է, թե Զարուհի Փոստանջյանը այսօր ԱՄՆ դեսպատանանն ասել է. «Ասեմ, որ 2 ժամ առաջ այդ անձնավորությունը գտնվում էր ԱՄՆ դեսպանատանը, որտեղ կոնկրետ հարցին՝ արդյո՞ք դու արյունահեղության կողմնակից ես, արյո՞ւն ես ուզում, պատասխանել էր՝ այո, ես արյուն եմ ուզում: Իսկ հարցին՝ պատրա՞ստ ես քո արյունը տաս, պատասխանել էր՝ ոչ: Այսինքն, նա պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի»:

Հիշեցնենք, որ Մ. Բադեյանից առաջ ելույթ էր ունեցել Զարուհի Փոստանջյանը և դևերի մասին անեկդոտ էր պատմել: «Դևը բռնում է Սարգսյան 3 եղբայրերին ու 24 ժամ է տալիս՝ որոշելու, թե որն է ճիշտ՝ այո-ն, թե ոչ-ը: Եղբայրները որոշում են այո ասել՝ երեւի ճիշտը դա է, դրա համար երեւի դեւը բաց կթողնի: Եղբայրներից մեկն այո է ասում, դեւը կուլ է տալիս: Մյուս երկու եղբայրը խորհրդակցում են, ասում են՝ հիմա ոչ ասեն, դեւը նորից է կուլ տալիս նրանցից մեկին: Մնում է Լևոն եղբայրը: Նա դեւին հարցնում է՝ մենակ ճիշտն ասա, գիտեմ, որ ինձ էլ ես կուլ տալու, «այո»՞-ն է ճիշտ, թե «ոչ»-ը, դեւն ասում է՝ ճիշտ գոյություն չունի, ճիշտ միայն մեկն է՝ ձեզնից ազատվելը, ու նրան էլ է կուլ տալիս»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութերը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս