Բաժիններ՝

Զիդանը չի ցանկանում փոխարինել Բենիտեսին

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մտադրություն չունի փոխարինելու Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին վերջինիս պաշտոնանկության դեպքում:
Զիդանը նշել է, որ պահեստային տարբերակ լինելն իր համար չէ:

Բենիտեսի պաշտոնանկության մասին լուրերը տարածվեցին ոչ միայն մադրիդցիների ցուցադրած անատամ խաղով, այլև, ինչպես նշում է իսպանական մամուլը, Ռաֆայել Բենիտեսի և Կրիշտիանու Ռոնալդուի լարված հարաբերություններով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մամուլի համար հասանելի են դարձել պորտուգալացու խոսքերը, որոնք նա ասել է ակումբի նախագահ Ֆլորենտին Պերեսին: Ռոնալդուն ասել է, որ Բենիտեսի հետ «Ռեալ Մադրիդը» ոչինչ չի հաղթի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30