 
                        Կլոպը հիմնական փոփոխություններ «Լիվերպուլում» կկատարի ամռանը
 
                                    «Կարմիրների» երկրպագուներին չարժե չափից ավելի հույս դնել ձմեռային տրանսֆերային պատուհանի վրա, վստահ է թիմի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը:
«Արդյունքում՝ նա մեծ փոփոխություններ կկատարի, բայց ես կարծում եմ, որ հունվարին դժվար է նման փոփոխություններ կատարելը: Մենք միշտ տեսել ենք հունվարյան գնումները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել. Լուիս Սուարեսը շատ կարևոր էր «Լիվերպուլի» համար, Դանիել Ագերը նույնպես հունվարին է եկել և շատ լավ է իրեն դրսևորել:
Բայց սովորաբար դա այն ժամանակը չէ, երբ դու լավագույն ֆուտբոլիստներին ես ստանում: Ես կարծում եմ՝ Կլոպը կցանկանա փոփոխությունները կատարել ամռանը:
Հիմա թիմը և կազմը չեն համապատասխանում «Լիվերպուլի» երկրպագուների պահանջներին, և դա գլխավոր պատճառն է, ըստ որի՝ դու նոր մարզիչ ես բերում»,- Կարագերին մեջբերում է The Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        