Գտել են Լոլա Ուզունյանի մարմինը
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը: 17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում: Լոլան հոր հետ եղել էր ռոք համերգին, երբ ահաբկիչները ներխուժել էին դահլիճ: Այս մասին տեղեկացնում է Armeniatv.am-ն: