40-ամյա տղամարդը մեքենայի մեջ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ
Դատարան է ուղարկվել 40-ամյա տղամարդու վերաբերյալ քրեական գործը: Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձորում իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ անչափահաս աղջկա կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այդպիսիք գործադրելու սպառնալիքով և վերջինիս անօգնական վիճակն օգտագործելով, իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով՝ անչափահասի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: