 
                        Լոլա Ուզունյանը սպանվածների մե՞ջ է. թվիթերյան գրառում
 
                                    Այսօր առավոտյան Թվիթերյան #rechercheParis հեշթեքի տակ մարդիկ ցավակցել են ֆրանսահայ Լոլա Ուզունյանի ընտանիքին` նշելով, որ աղջիկը գտնվել է սպանվածների մեջ: Ընտանիքը դեռևս չի հաստատել տեղեկությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվել համերգասրահի ահաբեկչական գործողության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ:
Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան: Լոլա Ուզունյանը ընկերների մոտ չի ապաստանել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        