Բաժիններ՝

«Ռաուլը ազնվության, աշխատանքի և հաղթանակի օրինակ է». Ֆլորենտինո Պերես

«Ռաուլը ազնվության, աշխատանքի, ֆուտբոլի նկատմամբ կրքի և պարտվել չցանկանալու օրինակ է: «Ռեալի» մարզաշապիկով Ռաուլի 16 տիտղոսները վկայում են նրա մեծության մասին: Իսկ «Ռեալի» կազմում նրա 741 հանդիպումները վկայում են այն բանի մասին, որ նա մեծագույն ավագ է եղել»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Ռաուլը խաղալով «Ռեալի» կազմում մասնավորապես 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և 6 անգամ դարձել է Պրիմերայի հաղթող: Նա եղել է Իսպանիայի հավաքականի ավագը և Marca-ի վարկածով ճանաչվել է երկրի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը: Նա իր կարիերան ավարտել է «Նյու Յորք Կոսմոսի» կազմում Հյուսիսամերիկյան ֆուտբոլայի լիգայի փլեյ-օֆֆի եզրափակչից հետո: Լիգայի այս տարվա 30 խաղերում 38-ամյա Ռաուլը դարձել է 9 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս