Բաժիններ՝

Հայաստան մտնող տրանսֆերտները նվազել են 426 միլիոնով պակաս

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով` 2015թ. սեպտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել շուրջ 169.3 միլիոն դոլար։ Օգոստոսի համեմատ տրանսֆերտների ներհոսքն աճել է մոտ 9 միլիոն դոլարով։ Սակայն նախորդ տարվա սեպտեմբերին տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 203.2 մլն դոլար` 33.9 միլիոն դոլարով շատ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են փոխանցել 1 մլրդ 191.4 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 618.2 մլն-ի դիմաց։ Հունվար-սեպտեմբերին տրանսֆերտների ներհոսքը նվազել է 426.7 մլն դոլարով կամ 26.3%-ով։ Տրանսֆերտների նվազման համար «պարտական ենք» Ռուսաստանին:

Այս երկրից ընթացիկ ժամանակահատվածում Հայաստան է փոխանցվել 749.9 մլն դոլար` նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 1.2 մլրդ դոլարի փոխարեն։ Միայն Ռուսաստանից եկող տրանսֆերտները նվազել են շուրջ 450 մլն դոլարով կամ ավելի քան 37%-ով։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս