 
                        Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը ժամանում է Ադրբեջան
 
                                    Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը նոյեմբերի 17-ին եռօրյա այցով կժամանի Բաքու:
report.az լրատվական կայքի փոխանցմամբ`այցի ընթացքում թուրք հրամանատարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ:
Սալիհ Զեքի Չոլաքը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակվել է այս տարվա օգոսոտսի 5-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        