Բաժիններ՝

Քաղաքացին ատրճանակի հետ գրություն է թողել

Նոյեմբերի 14-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել ոստիկանության մի ծառայող և հայտնել, որ իր կողմից բնակչության շրջանում զենք-զինամթերք հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի իրենց տան մոտ առանց գործարանային համարի, «ՏՏ»-ի նմանվող, 9 մմ տրամաչափի ատրճանակ է թողել և գրություն.

«Այս ատրճանակը իմ հետ բերել եմ ԼՂՀ պաշտպանական մարտերից և ցանկանում եմ Ձեր միջոցով հանձնել ոստիկանություն»:

Ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս