Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. մայրը 29-ամյա աղջկան հայտնաբերել է տանը կախված. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 12/2 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ կնոջ դի կա կախված:

Ոստիկաններն ու հրշեջները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 29-ամյա Լ. Ա.-ի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տանը հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է ոստիկանություն և փրկարար ծառայություն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս