«Փարիզից հետո հերթը Տիրանայինն է». ԻՊ-ը սպառնալից նամակ է հղել Ալբանիայի ՆԳ նախարարին
T24-ի հաղորդմամբ՝ Աբանիայի ՆԳ նախարար Սամի Թահիրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալից նամակ է ստացել:
Ըստ T24-ի՝ էլեկտրոնային հասցեում ուղարկված նամակում գրված է՝ «Փարիզից հետո հերթը Տիրանայինն է: Դուք, դողալով Աստծո առջև, պարտվելու եք պատերազմում»:
Նամակը ստանալուց անմիջապես հետո ալբանացի նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում է ունեցել, որից հետո նախագահ Բույար Նիշանին իր հերթին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Թարգմանությունը՝ yerkir.am-ի