Ահաբեկիչները կարող են նորից հարվածներ հասցնել Ֆրանսիային. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը RTL-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե ահաբեկիչները կարող են նորից հարվածներ հասցնել Ֆրանսիային։ «Մենք գտնվում ենք  պատերազմական իրավիճակում, ինչը նշանակում է, որ նոր ահաբեկչությունները բացառված չեն:  նոր հարձակումները։ ԻՊ-ը չի հաղթի այս պատերազմը։ Մենք ամեն ինչ կանենք՝ ԻՊ-ին վերջնականապես ոչնչացնելու համար»,- ասել է նա՝ հայտարարելով, թե Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների թելերը տանում են Սիրիա: Նրա խոսքով՝ հենց Սիրայում է ծրագրվել այդ ահաբեկչությունը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ջոկատները օպերատիվ ստուգումներ են իրականացնում ամբողջ երկրի տարածքում: Նրա խոսքով՝ ոստիկանները հայտնաբերել են 150 ընտանիքների, որոնք կապ ունեն արմատական իսլամի հետ և հաշվառված են հատուկ ծառայությունների հատուկ գործերում։

Տեսանյութեր

Լրահոս