Ցուկերբերգը պարզաբանել է, թե ինչո՞ւ են «անվտանգության ստուգում»-ը հենց Փարիզի ահաբեկչությունից հետո միացրել

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Facebook-ը նոր ֆունկցիա է թողարկել՝ «անվտանգության ստուգում», որը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդել, որ նրանք գտնվում են անվտանգության մեջ ու չեն տուժել:

Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչո՞ւ է սոցիալական ցանցը թողարկել այդ նոր ֆունկցիան Փարիզի ահաբեկչությունից, այլ ոչ թե Բեյրութի պայթյուններից հետո:

«Շատ մարդիկ արդարացիորեն հարցնում են՝ ինչո՞ւ եք այդ ֆունկցիան միացրել Փարիզի համար, այլ ոչ թե Բեյրութում՝ պայթյուններից հետո, և այլ տեղերում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ցուկերբերգը՝ պարզաբանելով, որ այդ ֆունկցիան մշակել են միայն տարերային աղետների համար, իսկ «հիմա այն գործածում են մարդկային աղետների դեպքում»:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հարցերով դիմում են այս խնդրի վերաբերյալ: Դուք ճիշտ եք, որ կան շատ կարևոր կոնֆլիկտներ աշխարհում: Մենք բոլոր մարդկանց մասին միաժամանակ ենք հոգ տանում, և աշխատելու ենք, որպեսզի օգնենք մարդկանց՝ տարբեր իրավիճակներում, ինչքան դա հնարավոր է»,-հաղորդում է Ցուկերբերգը:

Տեսանյութեր

Լրահոս