Գարեգին Բ-ն հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական, համայնքային եկեղեցական վարչությունների անդամների հետ: