Բաժիններ՝

Ֆրանսիան հետախուզում է հայտարարել ենթադրյալ 8-րդ ահաբեկչի նկատմամբ

Ֆրանսիայի իրավապահները հետախուզում են հայտարարել 26-ամյա Աբդեսլամ Սալահի նկատմամբ, ով կասկածվում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն ունենալու մեջ:

Կիրակի Փարիզի արվարձանում ավտոմեքենան հայտնաբերելուց հետո, որը ենթադրաբար օգտագործվել է ահաբեկիչների կողմից, ոստիկանները հանգել են եզրակացության, որ Սալահը հնարավոր է ողջ մնացած այն ահաբեկիչն է, ում հաջողվել է դիմել փախուստի:

Մնացած 7 ահաբեկիչները մահացել են. մեկն սպանվել է ոստիկանի կողմից, իսկ մյուսներն իրենց պայթեցրել են ականապատված գոտիների միջոցով:

ahabekich

Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ նա կարող է լինել զինված եւ վտանգավոր, ուստի խորհուրդ չեն տալիս նրան մոտենալ:

Ըստ տեղեկությունների` Սալահը ծնվել է Բելգիայում:

Թարգմանությունը՝ «Փաստինֆո»-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս