Նա կորցրեց 125կգ և փոխեց իր կյանքը
Անգլիացի Էմմա Սիլին ամբողջովին փոխեց իր կյանքն ու արտաքինը, քանի որ որոշել էր վերականգնել առողջությունը: Էմման այնքան գեր էր, որ չէր կարողանում մեքենայի ամրագոտին կապել: Սակայն այն, ինչ պատահեց հետո, ապշեցրեց նրա հարազատներին և ընկերներին: Էմման որոշեց փոխել իր կյանքը՝ առանց որևէ վիրահատական միջամտության, նա պարզապես սկսեց հետևել իր սննդակարգին և մարզանքներ անել:
Աղջիկը 35 տարեկանում արդեն 181 կգ քաշ ուներ, իսկ բժիշկները նրան զգուշացրել էին, որ այդ քաշով նա հնարավոր է՝ չապրի մինչև 40 տարեկանը:
Էմմայի մոտ ընկերներն ու բարեկամները, ինչպես նաև բուժող բժիշկը, փորձեցին համոզել նրան, որ ստամոքսին օղակ անցկացնի, սակայն նա որոշեց քաշ կորցնել բնական ճանապարհով:
Ընդամենը 2 տարում նա կարողացավ ազատվել 125 կգ ավելորդ քաշից:
Նախ նա ձերբազատվեց բոլոր վնասակար սովորություններից, Էմման սովորաբար բաց էր թողնում նախաճաշը, անընդմեջ նրբերշիկ, պանիր, չիպս էր ուտում, իսկ ամեն երեկո բրինձ և մի քանի կտոր հաց էր ուտում: Նա շատ էր սիրում նաև շոկոլադ:
Այնուամենայնիվ, Էմման իր մեջ ուժ գտավ հրաժարվելու բոլոր վնասակար ուտելիքներից և նոր կյանք սկսեց արդեն իսկ նոր սննդակարգով: Նախաճաշին նա շիլա էր ուտում, լանչին՝ ձկան սենդվիչ՝ սև հացով, իսկ ճաշին, սովորաբար՝ խաշած ձուկ և թարմ բանջարեղեն: Շոկոլադի փոխարեն՝ նա ուտում էր խնձոր, դեղձ, հատապտուղներ կամ նարինջ:
Բացի ճիշտ սննդակարգից, աղջիկը նաև կանոնավոր կերպով մարզվում էր:
Աստիճանաբար Էմման սկսեց ամեն ամիս 6 կիլոգրամ քաշ գցել, և արդեն 2 տարի անց նա անհավատալիորեն վերափոխվեց: Այժմ նա երջանիկ և վստահ է, հպարտանում է իր կամքի ուժով: Նրան հաջողվեց 181 կիլոգրամից իջնել 53.7կգ-ի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը