Բաժիններ՝

Փարիզում չեղյալ են հայտարարվել մարզական միջոցառումներն ու փակել են Դիսնեյլենդը

Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել մոտակա 2 օրերին նախատեսված բոլոր մարզական միջոցառումները երեկ Փարիզում տեղի ունեցած հարձակումներից հետո, ինչի արդյունքում զոհվել է շուրջ 120 մարդ:

Շաբաթ օրը չի գործի նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը՝ Փարիզի Դիսնեյլենդը, հայտնում է BBC-ն:

Զվարճանքների այգու կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ որպես համերաշխության նշան հարձակումների հետևանքով տուժածներին:
Ֆրանսիայի ոստիկանության տվյալով՝ հարձակումների հետևանքով տուժել է 180 մարդ, որից 80-ի վիճակը ծայրահեղ ծանր է, սպանվել է 127 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս