Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ ահաբեկչության դեմ պայքարում. Կրեմլ

Ռուսաստանը պատրաստ է ամենասերտ համագործակցությանը լիբանանյան իշխանությունների հետ ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ: Այս մասին ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է ուղարկել Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նախիբ Բերրիին՝ կապված երկրի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

«Պուտինը հույս է հայտնել, որ այդ հանցագործության պատվիրատուները կրրեն արժանի պատիժ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է ամենասերտ համագործակցությանը Լիբանանի իշխանությունների հետ՝ ահաբեկչության, մասնավորապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- ասված է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Այսօր Լիբանանում սուգ է հայտարարվել:

Հիշեցնենք, որ երեկ 2 մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել Բեյրութի շրջաններից մեկում: Երկորդ պայթյունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ քաղաքացիներն սկսել էին օգնել առաջին պայթյունից տուժածներին:

Ավելի ուշ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հայտարարել են, որ կանգնած են Բեյրութի պայթյունների հետևում, որի հետևանքով սպանվել էր 37 մարդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս