Բաժիններ՝

Իրանում ջրհեղեղը 15 մարդու կյանք է խլել. ԶԼՄ-ներ

Իրանի միանգամից մի քանի շրջան պատուհասել են ջրհեղեղները, որոն հետևանքով մահացել է նվազագույնը 15 մարդ: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Երկրի հարավում առավել տուժել են Ռուդան, Բենդեր-Աբաս ու Մինաբ քաղաքները: Բացի այդ՝ ավերածություններ են գրանցվել նաև Քերման, Իլամ, Քերմանշահ ու Լուրեստան նահանգներում:

Զգալի վնասներ են կրել Ֆարս, Բուշեր, ինչպես նաև Խորասան Ռեզավի ու անգամ անապատային Յեզդ նահանգը:

Իրանի արևմտյան Իլամ նահանգում գրանցվել են վերջին 100 տարվա ամենաուժեղ հեղեղները: Ողջ երկրում արտակարգ օգնություն է ցուցաբերվել 1400 տուժածի:
Հիդրոօթերևութաբանները ակնկալում են տեղումների շարունակականություն:
Ուժեղ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել նաև Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում ու Հորդանանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս