Որտեղ է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել եւ ամփոփվել են այս տարվա սեպտեմբերի 3-ից 6-ը տեղի ունեցած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները: Այս նիստը հատկապես հետաքրքիր է Արցախի եւ ազատագրված տարածքների շուրջ տեղի ունեցող զարգացումների եւ Բակո Սահակյանի մոսկովյան այցի ֆոնին: Սակայն ուշագրավն այն է, որ ԱԱԽ նիստին ներկա չի եղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Համենայնդեպս, ԱԱԽ նիստի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությանը կցված լուսանկարներում նա չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: